Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Լիզա Ճաղարյան, կամ «խորտակված անուրջների բացասական հետևանքը...»

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Լիզա Ճաղարյան, կամ «խորտակված անուրջների բացասական հետևանքը...»
23.04.2013 | 17:43

Երբ երբեմնի խմբագիրը կորցնում է իրեն և սկսում է հարձակվել իր կոլեգաների ( կոլեգա ասելով նկատի ունեմ ընդհանրապես լրագրողական «կաստան») վրա, դա արդեն նշանակում, է, որ վերոհիշյալ լրագրողը կա՛մ լուրջ պրոբլեմներ ունի հոգեբանական դաշտում, կա՛մ սա ուղղակի պատվեր է, որն ինքը չպետք է ընդուներ: Հարգելի Լիզա, երբ Դուք, լինելով «գրչի մարդ», չեք խնայում Ձեր նմաններին, ապա նույնիսկ վախենալու է դառնում այն փաստը, որ Դուք զբաղվում եք քաղաքականությամբ: Հիշեք, երբ Դուք աշխատում էիք «Հայաստանի Հանրապետություն» թերթում և հազար ու մի իրար հակասող նյութեր էիք դնում, լրագրողներից ով ընդդիմացավ Ձեզ, իհարկե ոչ մեկը, իսկ գիտեք, թե ինչու, որովհետև նրանք, թեկուզ հակառակ գաղափարախոսական հարթության մեջ, Ձեր պատիվը, որպես լրագրողի, չէին ցանկանում գցել: Երբ ես նայում էի այսօրվա ֆեյսբուքյան գրառումները, աչքիս ընկնում էին Ձեր քոմենթների հետ կապված մեկնաբանությունները: Եվ գիտե՞ք զավեշտալին այս ամբողջ պատմության մեջ որն է, այն, որ Դուք, Ձեզ ոչ հարիր գրառումները տեղադրելուց հետո, անհամբեր սպասում էիք, թե էլ ով պետք է արձագանքի, անտեսելով, որ արձագանքողներից շատերը լրագրության հետ ընդհանրապես կապ չունեն: Մի պահ պատկերացնենք, որ «Իրատեսում» տեղադրվել է նյութ, որը, ինչ-ինչ ձևով, ստվեր է գցում ՀԱԿ-ի վրա: Լավ, ստվեր են գցում, հետո՞, ի՞նչ արտառոց բան կատարվեց, արդյո՞ք դա լրագրողական ֆորմատից դուրս է: Իհարկե՝ ոչ: Այդ դեպքում, ի՞նչ է պատահել:
Երբ լրագրողն անցնում է անեծքների հարթություն, նա արդեն «լրագրողական դիակ» է: Ու լավ հիշեք, թեկուզ այս տհաճ պատմությունից հետո, եթե, Աստված մի արասցե, Ձեր մատը փուշ մտնի, առաջինը կցավի նույն «Իրատեսի» լրագրողների սիրտը, ոչ թե ԼՏՊ-ի, քանզի ԼՏՊ-ի համար Դուք գործիք եք, իսկ «Իրատեսի» համար՝ լավ, թե վատ` կոլեգա:
Ուշքի եկեք:

Դիտվել է՝ 7396

Մեկնաբանություններ